
Շիրակի մարզում տեղացած ուժեղ կարկուտն ամենամեծ վնասը հասցրել է Բագրավան համայնքին, որտեղ նաև փոթորիկ է եղել, ծանր վնասվածքներ է ստացել նախրապանը: Այդ մասին հայտնել է «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում:
«Բագրավանի սարերում երիտասարդ նախրապանին բավականին ծանր վիճակում տեղափոխեցին հիվանդանոց: Սարերում է եղել և ուժեղ կարկտահարությունից բավականին ծանր վնասվածքներ է ստացել... Առողջություն ենք մաղթում և Աստված ենք կանչում, որ շուտ ապաքինվի»,-գրել է նա:

Բագրավանում այսօր տեղացած ուժեղ կարկուտի եւ փոթորիկից հետո մեր համալիրի ավերվածություներից։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նա նշեց, որ երիտասարդը Գյումրու ԲԿ–ում է, այժմ հետազոտություն է անցնում։ Ընդգծեց` գիտակցությունը տեղն է, վնասվածքներ ունի, բայց կոտրվածքների առկայության մասին պարզ կլինի հետազոտություններից հետո։

Թումասյանն իր էջում նաև Բագրավան գյուղից լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել, որտեղ երևում են բնակիչների տների վնասված կտուրները, ջրատարները, գույքը, ուժեղ քամուց պոկված ծածկերը և այլն։
Ուժեղ կարկուտ է տեղացել Շիրակի հարավային հատվածում` Լանջիկ, Հայկաձոր և Բագրավան գյուղերում, իսկ Սառնաղբյուրում պտտահողմ է նկատվել։
