
UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային երկրորդ համար Արման Ծառուկյանը հայտարարել է, որ արդեն գիտի իր հաջորդ մրցակցի անունը և մենամարտի օրը, հայտնում է Factor.am-ը:
«Հուլիսի 20-ին մենք կկնքենք պայմանագրերը, և ամեն բան պատրաստ կլինի։ Դա կլինի հրաշալի, դիտարժան մենամարտ։ Ինձ համար սա մենամարտելու լավագույն վայրն է։ Այս տարի կլինի երկու մենամարտ ու երկու գոտի»,- հայ մարզիկի խոսքը մեջբերել է MMA Fighting-ը:
29-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում իր նորամուտը նշել է 2019 թվականին։ Նախորդ մենամարտը նա անցկացրել է 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ խեղդող հնարքով հաղթելով նորզելանդացի Դեն Հուկերին։
Խառը մենամարտերում Հայաստանի ներկայացուցիչը մասնակցել է 26 մենամարտի, տարել 23 հաղթանակ և կրել 3 պարտություն։