
Երևանը դարձել է Եկատերինբուրգի օդանավակայանից ամենապահանջված ուղղություններից մեկը՝ դեպի մերձավոր արտերկիր:
Մերձավոր արտասահմանում (ԱՊՀ) ամենապահանջվածներից են նաև Դուշանբեն ու Տաշքենդը, իսկ հեռավոր արտասահմանում՝ Անթալիան, Շարմ էլ-Շեյխը և Նյաչանգը, գրում է Kommersant.ru-ն:
«Կոլցովոն» ընդգրկված է Ռուսաստանի խոշորագույն տարածաշրջանային օդանավակայանների թոփ-5-ում։
2026 թվականի առաջին կեսի արդյունքներով Եկատերինբուրգի «Կոլցովո» օդանավակայանը սպասարկել է 3․84 միլիոն ուղևոր, ինչը, Ռոսավիացիայի հաղորդմամբ, 3%-ով գերազանցել է 2025 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Ուղևորահոսքի հիմնական աճն ապահովվել է միջազգային չվերթների հաշվին․ արտասահմանյան ուղղություններով ճանապարհորդողների թիվն ավելացել է 10%-ով։