29 հունիսի 2009 - 23:10 AMT
ՀՀ ՔՕ «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարված փոփոխություններն օրենքի ուժ են ստացել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին ստորագրել է Ազգային Ժողովի ընդունած «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, «Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքները: