
Հուլիսի 12-19-ը Շվեյցարիայի Բիլ քաղաքում անցկացված «Biel Chess Festival 2026» շախմատի մրցաշարի ընտրական փուլում հաղթող է դարձել հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը՝ առաջին տեղով ապահովելով իր մասնակցությունը մրցաշարի եզրափակիչ փուլին։
Եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճել նաև Այդին Սուլեյմանլին, Յաղըզ Քաան Էրդողմուշը և Լե Քուանգ Լիեմը, հայտնում է Panorama.am-ը:
Մրցաշարի եզրափակիչ փուլը կանցկացվի հուլիսի 21-23-ը՝ շրջանային մրցակարգով։
Արոնյանը հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո: