20 հուլիսի 2026 - 18:39 AMT
ՊԵԿ․ Առաջիկայում կսահմանվեն այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր

Ընդլայնվում է էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառման շրջանակը, իսկ փաստաթղթավորման կարգավորումները դառնում են ավելի պարզ, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն:

Առաջիկայում կառավարությունը կսահմանի այն ոլորտները, որտեղ էլեկտրոնային ՀԴՄ-ների կիրառումը կդառնա պարտադիր։

Միաժամանակ տնտեսվարողները, սեփական ընտրությամբ, սովորական ՀԴՄ-ների փոխարեն հնարավորություն կունենան կիրառելու էլեկտրոնային ՀԴՄ-ներ։

Նոր փոփոխությամբ կմիասնականացվեն սովորական և էլեկտրոնային ՀԴՄ-ին վերաբերող այն կարգավորումները, որոնք կիրառելի կլինեն երկու գործիքների դեպքում էլ։ Զուգահեռաբար կհստակեցվեն նաև հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման ժամկետները։