
Երևանի հանրային տրանսպորտում ուղևորներն արդեն հնարավորություն են ստացել վճարում կատարել Apple Pay և Google Pay համակարգերի միջոցով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում, որի առիթով բոլորիս շնորհավորում եմ»,- նշել է Ավինյանը։
Նա հավելել է, որ այդ եղանակով վճարումը հասանելի է տրանսպորտի բոլոր միջոցներում, այդ թվում՝ ստորգետնյա։