
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել են լեզվական պետական քաղաքականության նոր հիմնադրույթները, որոնք սահմանել են ոլորտի պետական քաղաքականության տեսլականը, հիմնական սկզբունքները, իրականացման ուղղություններն ու արդյունքների գնահատման մեխանիզմները։
Հիմնադրույթների նպատակն է ձևավորել միասնական քաղաքականություն՝ ուղղված երկրում լեզվական բազմազանության պահպանմանը, լեզուների կենսունակ միջավայրի ապահովմանը և շարունակական զարգացմանը։
Փաստաթղթում կարևորվում են ներառականությունը, տարբեր լեզվակիր խմբերի սոցիալ-հաղորդակցական համակեցության մշակույթի ամրապնդումը և լեզվական բազմազանության պաշտպանությունը։
Հիմնադրույթները նախատեսում են նաև արձագանքել թվային տեխնոլոգիաների զարգացման հետևանքով լեզուների առջև առաջացող նոր մարտահրավերներին։
Նշվում է, որ հաստատված փաստաթուղթը հիմք կդառնա լեզվի ոլորտում հետագա ռազմավարությունների, պետական ծրագրերի և օրենսդրական փոփոխությունների մշակման համար: