21 հուլիսի 2026 - 12:37 AMT
Հուլիսի 21-ին ԿԸՀ-ն կհանձնի մանդատները

Հուլիսի 21-ին նախատեսված է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է երկու հարց՝ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրություններին մասնակցած կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակներում ընդգրկված ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին, ինչպես նաև Ազգային ժողովի պատգամավորներ գրանցելու և մանդատներ տրամադրելու մասին արձանագրություն կազմելու վերաբերյալ։

9-րդ գումարման Ազգային ժողովում ներկայացված են լինելու երեք խմբակցություն. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը` 64 պատգամավոր, «Ուժեղ Հայաստան» դաշինք` 29 պատգամավոր, «Հայաստան» դաշինք` 12 պատգամավոր»։