21 հուլիսի 2026 - 13:24 AMT
Պապոյան․ Հուլիսի 19-ի դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան

Հուլիսի 19-դրությամբ ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Նա նորից շեշտել է, որ Իսպանիա արտահանում չի եղել:

«Այս տարվա հունիսի 1-ից հուլիսի 19-ը Հայաստանից արտահանվել է 7600 տոննա ծիրան (մոտ 380 մեծ բեռնատար)։

Արտահանման աշխարհագրությունը շատ լայն է, բայց Իսպանիա արտահանում չունենք, չունենք նաև Պորտուգալիա արտահանում, հետևաբար առաջարկում եմ, որ ընդդիմադիր մամուլը այսօր էլ մի մեքենա դեպի Պորտուգալիա «արտահանված» ծիրան փչացնի»,-գրել է նա:

Վերջին օրերին լուրերին էին տարածվել, թե Հայաստանից Իսպանիա արտահանված ծիրանի խմբաքանակը ճանապարհին փչացել է, ինչը քննարկումների առարկա էր դարձել:

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։