21 հուլիսի 2026 - 18:44 AMT
Դատարանը վարույթ է ընդունել Օսիպյանի հայցը Փաշինյանի դեմ

Դատարանը վարույթ է ընդունել «Արցախի հեղափոխական կուսակցության» նախագահ Արթուր Օսիպյանի հայցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ: Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում:

«ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանն ընդունել է վարույթ իմ կողմից ներկայացված հայցադիմումն ընդդեմ պատասխանող Նիկոլ Փաշինյանի՝ զրպարտություն հանդիսացող տվյալները հերքելուն և ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին»,- հայտնել է Օսիպյանը։

Նախընտրական քարոզարշավի ընթացքում Օսիպյանը մոտեցել էր Փաշինյանին և հարցեր է ուղղել Արցախի վերաբերյալ, ինչից հետո նրանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն: Դրանից հետո Օսիպյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է։ Կալանավայրում նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի Նիկոլ Փաշինյանի կողմից իր հասցեին հնչեցված «փախած» որակման դեմ։

Հունիսի 10-ին Օսիպյանն ազատ է արձակվել քրեակատարողական հիմնարկից։