22 հուլիսի 2026 - 10:22 AMT
Զինծառայող է մահացել, ՔԿ-ն նախաձեռնվել է քրվարույթ

Հուլիսի 21-ին գրանցված զինծառայողի մահվան դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:

«Հուլիսի 21-ին արձանագրված ՊՆ N զորամասի զինծառայող Ն.Թ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-ասվում է գրառման մեջ:

Չի նշվում, թե որտեղ և ինչ հանգամանքներում է տեղի ունեցել դեպքը և որ հոդվածով է քրվարույթ հարուցվել:

Պաշտպանության նախարարությունը զինծառայողի մահվան մասին չի հայտնել: