22 հուլիսի 2026 - 11:02 AMT
«Երևան Սիթիի» մասնաճյուղերում պիտանելիության ժամկետի հետ կապված խախտումներ են գրանցվել

Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հուլիսի 21-ին ստուգումներ է իրականացրել մայրաքաղաքում գործող «Երևան Սիթի» առևտրային ցանցի 39 մասնաճյուղում։ Արդյունքում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, որոնց մեծ մասն առնչվել է պիտանելիության ժամկետն անցածապրանքների վաճառքին։

Մասնավորապես հայտնաբերվել է․

  • 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
  • 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
  • 1 դեպք՝ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
  • 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
  • 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

Նշվում է, որ ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։