22 հուլիսի 2026 - 11:21 AMT
Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանել է ՌԴ-ում հայկական սերտիֆիկատների կասեցման լուրը

Օրերս ռուսական մամուլը գրել էր, որ հուլիսի 10-ից Ռուսաստանի հավատարմագրման դաշնային ծառայությունը («Ռոսակկրեդիտացիա») առաջին անգամ 12 ամսով կասեցրել է Հայաստանի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը։

Խոսքը թեթև արդյունաբերության արտադրանքի համար նախատեսված չորս սերտիֆիկատների և սննդամթերքի համար տրված հայտարարագրի մասին է, որոնք տրամադրվել են «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի և «ԱՐՄ-ՏԵՍՏ» ՍՊԸ-ի կողմից, հայտնում է Արմենպրեսը:

Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացրել են, որ նախարարության ենթակայությամբ գործող Հավատարմագրման ազգային մարմնի կողմից դեռևս 2026 թվականի ապրիլի 21-ից է դադարեցվել «ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը:

«ԱՐՄ-ԹԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմինը իր գործունեության ընթացքում խախտել է ԵԱՏՄ համապատասխանության գնահատման ոլորտը կարգավորող իրավական ակտերով սահմանված պահանջները (տեխնիկական կանոնակարգերի պահանջներին արտադրանքի համապատասխանության հայտարարագրման և սերտիֆիկացման ընթացակարգերը)։ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը, կարևորելով համապատասխանության գնահատման գործընթացների օրինականության ապահովումը, գործող օրենսդրության պահանջներին համապատասխան կիրառել է վերոնշյալ սերտիֆիկացման մարմնի նկատմամբ նախատեսված անհրաժեշտ միջոցները։ Ինչ վերաբերում է գրությամբ նշված «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի արտադրանքի սերտիֆիկացման մարմնին, ապա տեղեկացնում ենք, որ «ԱՐՄՏԵՍՏ» ՍՊԸ-ի ներկայացրած դիմումի հիման վրա 2024 թվականի հունվարի 18-ից դադարեցվել է նշված արտադրանքի սերտիֆիկացման մարմնի հավատարմագրումը»,- ասված է նախարարության պարզաբանման մեջ:

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։