22 հուլիսի 2026 - 17:06 AMT
Սպիտակի ոլորաններում ՃՏՊ-ից տուժած 5 անձ տեղափոխվել է ԲԿ

Սպիտակի ոլորաններում տեղի ունեցած վթարի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Սպիտակի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5 քաղաքացի, այդ թվում՝ մեկ անչափահաս, հայտնում է բուժկենտրոնը:

Նշվում է, որ բոլոր տուժածներն անցնում են անհրաժեշտ համալիր հետազոտություններ և ստանում պատշաճ բուժօգնություն։

Հիվանդանոց ընդունվածներից 3-ի առողջական վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության, իսկ 2-ինը՝ բավարար