22 հուլիսի 2026 - 17:54 AMT
Երևանի կենտրոնում և այլ քաղաքներում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանված նորմերը

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության քաղաքների մթնոլորտային օդում արձանագրված փոշու պարունակության ցուցանիշները։

Երևանում հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում մթնոլորտային օդի որակի դիտարկումների արդյունքներով փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հետևյալ կերպ․

Կենտրոն վարչական շրջանում՝ գրեթե ամբողջ շաբաթ,

Արաբկիր վարչական շրջանում՝ չի գերազանցել,

Շենգավիթ վարչական շրջանում՝ չի գերազանցել,

Նոր Նորք վարչական շրջանում՝ չի գերազանցել։

Միաժամանակ ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները չեն գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները։

Վանաձորում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է՝

Ծատուրյան փողոցի հարակից տարածքում՝ հուլիսի 14-ին և 18-ին,

Հերացի փողոցի հարակից տարածքում՝ չի գերազանցել,

Վարդանանց փողոցի հարակից տարածքում՝ չի գերազանցել։

Ալավերդիում՝

Սանահին սարահարթում՝ հուլիսի 12-ին և 15-ին,

Դեբեդի փողոցի հարակից տարածքում՝ հուլիսի 15-ին։

Արարատ քաղաքում փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցել է հուլիսի 15-ին և 17-ին։

Հրազդան քաղաքում նույն ցուցանիշը գերազանցվել է հուլիսի 12-ին և 15-ին։