23 հուլիսի 2026 - 10:46 AMT
ԱԺ-ի պարգևատրման գումարը կբաշխվի պատգամավորների և աշխատակազմի միջև

Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 21-ին կարգադրություն է ստորագրել, որով սահմանվել է Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարի բաշխման կարգը։

Կարգադրության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 16-ի N 1062-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը կբաշխվի ԱԺ պատգամավորների, պետական ծառայողների և աշխատողների միջև՝ համաձայն կարգադրությանը կից հավելվածի։

Հուլիսի 16-ի որոշմամբ կառավարությունը պետական պաշտոնյաների պարգևատրման համար հատկացրել է 5 մլրդ դրամ։ Դրանից Ազգային ժողովին է բաժին հասել ընդհանուր գումարի զգալի մասը՝ մոտ 667 միլիոն դրամ։