23 հուլիսի 2026 - 10:49 AMT
Հայաստանի հրաձգության հավաքականը՝ ԱԱ հաղթող

Հայաստանի հրաձգության հավաքականը շարժվող թիրախ նորմալ վազք մրցաձևի տղամարդկանց թիմային պայքարում դարձել է Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնության չեմպիոն, հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան։

Գոռ Խաչատրյանը, Հովհաննես Մարգարյանը և Հայկ Մինասյանը 1719 միավոր արդյունքով նվաճել են ոսկե մեդալ՝ Հայաստանի հավաքականին ապահովելով այս առաջնության երրորդ ոսկե մեդալը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ընթացող աշխարհի երիտասարդական առաջնությանհաղթող է դարձել հրաձիգ Աիդա Ազատյանը:

Թիմային պայքարում Աիդա Ազատյանը, Անահիտ Սարգսյանը և Լիլիթ Մկրտչյանը 1095 միավոր արդյունքով զբաղեցրել են երկրորդ տեղը: