23 հուլիսի 2026 - 12:10 AMT
ՇՄՆ-ում քննարկել են գայլերի հարձակումներն ու արջերի ակտիվությունը

Շրջակա միջավայրի նախարարին կից հասարակական խորհուրդը քննարկել է COP17 համաժողովի նախապատրաստական ընթացքը, ինչպես նաև Սյունիքում և Վայոց ձորում վերջին շրջանում արձանագրված մարդ–վայրի բնություն կոնֆլիկտի դեպքերը։

Մասնավորապես, քննարկվել են Սյունիքում գայլերի հարձակումների, ինչպես նաև Վայոց ձորի մարզում արջերի՝ բնակավայրերին մոտենալու դեպքերը, ինչպես նաև դիտարկվել են հնարավոր լուծումները։

Քննարկման ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը խորհրդի անդամներին ներկայացրել է COP17 համաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, Հայաստանի՝ որպես նախագահող երկրի առաջնահերթությունները, ինչպես նաև այն հիմնական ուղղությունները, որոնց շուրջ շարունակվել են կազմակերպչական և բովանդակային աշխատանքները։

Հասարակական խորհրդի անդամները բարձրացրել են ոլորտին առնչվող մի շարք կարևոր հարցեր, ներկայացրել առաջարկություններ և դիտարկումներ, որոնց շուրջ ծավալվել է կառուցողական հարցուպատասխան։

2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի Երևանի «Մերիդիան» էքսպոկենտրոնում: