23 հուլիսի 2026 - 12:35 AMT
Ֆասթ Բանկն առաջարկում է ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար

Ֆասթ Բանկն իր ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձ հաճախորդներին առաջարկում է նոր ներդրումային վարկ արտերկրում անշարժ գույք ձեռք բերելու համար։ Առաջարկվող վարկի շրջանակներում Ֆասթ Բանկը տրամադրում է 16-150 միլիոն ՀՀ դրամի և 50-350 հազար ԱՄՆ դոլարի չափով գումար։ Վարկատեսակը հնարավորություն է տալիս ներդրում կատարել Հայաստանի սահմաններից դուրս և ստեղծել եկամտի լրացուցիչ աղբյուր։

Ֆասթ Բանկը ներդրել է ճկուն գործիքակազմ ներդրումային վարկ ձեռք բերելու համար․ հաճախորդները, որոնց վարկային հայտը կուղեկցվի եկամուտների հիմնավորմամբ, հնարավորություն ունեն ձեռք բերել վարկը 13․5% տարեկան անվանական տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում և 10․5%՝ ԱՄՆ դոլարի դեպքում։ Վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի 14.37-17․69%, իսկ ԱՄՆ դոլարի դեպքում՝ 10.47-12.27%։

Առանց եկամուտների հիմնավորմամբ վարկերը տրամադրվում են 15% տարեկան անվանական տոկոսադրույքով ՀՀ դրամի դեպքում և 12%՝ ԱՄՆ դոլարի դեպքում։ Համապատասխանաբար վարկի տարեկան փաստացի տոկոսադրույքը ՀՀ դրամի դեպքում կկազմի 16.08-18.24%, ԱՄՆ դոլարի դեպքում՝ 12.68-14.54%։

Արտերկրում անշարժ գույքի ձեռքբերման ներդրումային վարկը տրամադրվում է 36-240 ամիս ժամկետով։

Ձեռք բերվող անշարժ գույքը նախատեսված է միայն եկամուտ ստանալու համար և չի կարող դառնալ հիմնական բնակության վայր։ Ներդրումային վարկ ստանալու համար կարող են դիմել ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձինք։

Մանրամասներին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։

Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում:

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։