
Կառավարությունն որոշել է պետական բյուջեի պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին տրամադրել 660 հազար ֆունտ ստեռլինգին համարժեք՝ մոտ 325 մլն դրամ, հայտնում է Sputnik Արմենիան:
Որոշման մեջ նշվում է, որ այդ գումարն ուղղվելու է միջազգային դատարաններում, միջազգային արբիտրաժներում և այլ միջազգային ատյաններում ՀՀ շահերի ներկայացման և պաշտպանության, դրանց կողմից ընդունված վճիռների և որոշումների կատարման ապահովման համար փաստաբանական, իրավաբանական ծառայությունների հատկացմանը:
Այդ նպատակով 2026 թ. ՀՀ պետական բյուջեում վերաբաշխում կկատարվի: