23 հուլիսի 2026 - 14:38 AMT
Աննա Գրիգորյանը կղեկավարի ԱԺ «Հայաստան» խմբակցությունը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը: «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ կայացել է «Հայաստան» խմբակցության անդամների հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են առաջիկա անելիքները։

Հանդիպման արդյունքում խմբակցության քարտուղարի պաշտոնը ստանձնել է Արթուր Խաչատրյանը։

Ընտրությունների վերջնական արդյունքներով խորհրդարան են անցել «Քաղաքացիական պայմանագիր»` 64 մանդատ, «Ուժեղ Հայաստան»` 29 մանդատ, «Հայաստան»` 12 մանդատ: