
Հուլիսի 23-ից Սայաթ-Նովայի պողոտայում երթևեկության կազմակերպման փոփոխություն է կատարվել: Մասնավորապես՝ Սայաթ-Նովայի պողոտայում՝ Սբ. Աննա եկեղեցուն հարակից տարածքում տեղադրված «կայանման տեղ» ճանապարհային նշանը տեղափոխվել է Աբովյան փողոցի ուղղությամբ։
Միաժամանակ Սայաթ-Նովայի պողոտայի և Աբովյան փողոցի խաչմերուկից մինչև նշված ճանապարհային նշանն ընկած հատվածում արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը։