23 հուլիսի 2026 - 16:46 AMT
ՏԿԵ նախարարության անշարժ գույքը կօտարվի 315.8 մլն դրամ մեկնարկային գնով

Կառավարությունը որոշել է էլեկտրոնային աճուրդի միջոցով օտարել ՏԿԵ նախարարությանն առնչվող պետական անշարժ գույքը՝ մեկնարկային գինը սահմանելով 315.8 մլն դրամ։

Կառավարությունն ընդունել է «Պետական գույքն օտարելու մասին» որոշումը, որով նախատեսվել է ՀՀ ՏԿԵ նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված և պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքն օտարել էլեկտրոնային աճուրդով։ Խոսքը Երևանի Դավթաշեն վարչական շրջանում՝ Հալաբյան փողոցի 48 շենք, 43 ոչ բնակելի տարածք հասցեում գտնվող գույքի մասին է։

Առաջին աճուրդում գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանվելու է մարտի 3-ի դրությամբ գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 315,800,000 ՀՀ դրամ։

Որոշմամբ նաև սահմանվել է, որ եթե առաջին էլեկտրոնային աճուրդը չկայացած համարվի, կազմակերպվելու են հերթական էլեկտրոնային աճուրդներ՝ մինչև գույքի աճուրդների անցկացման համար նախատեսված վերջնաժամկետը։

«Աբիտ» ՍՊԸ-ի կազմած գնահատման հաշվետվության համաձայն՝ շենք-շինությունների տեխնիկական վիճակը գնահատվել է բավարար, իսկ տրանսպորտային մատչելիությունը՝ լավ։ Գույքն ապահովված է ջրամատակարարման, էլեկտրամատակարարման և կոյուղու ենթակառուցվածքներով։