
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։
Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։
Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները ևս չեն գերազանցել սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները։