24 հուլիսի 2026 - 11:58 AMT
ՌԴ-ն հուլիսի 27-ից կսահմանափակի ՀՀ-ից կաթնամթերքի ներմուծումը

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ հուլիսի 27-ից սահմանափակելու է Հայաստանից կաթնամթերքի ներմուծումը։

Նշվում է, որ հուլիսի 14-21-ն ընկած ժամանակահատվածում Բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայության՝ «Ռոսսելխոզնադզորի», մասնագետները ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերքի վերամշակման այն գործարաններում, որոնք նախկինում բացվել են անասնաբուժական ծառայության երաշխիքներով և իրենց արտադրանքը մատակարարում են Ռուսաստան։

Նշվում է, որ հայտնաբերվել են խախտումներ, որոնք գրանցվել էին նաև 2023-2024 թվականների ստուգումների ժամանակ, որոնք վերաբերում են հետագծելիության համակարգերին, հումքի և պատրաստի արտադրանքի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի պատրաստմանը, մուտքային հումքի անասնաբուժական և սանիտարական ստուգմանը, ռիսկերի կառավարման համակարգերի գործունեությանը և արտադրության վերահսկողության ծրագրերի իրականացմանը։

«Ընթացիկ ստուգումը բացահայտել է վարակված անասունների կաթի օգտագործումը Ռուսաստան մատակարարվող արտադրանքի արտադրության մեջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ «Ռոսսելխոզնադզորի», հաստատվել են երրորդ երկրներից ստացված հումքի օգտագործման դեպքեր՝ ռուսական շուկայի համար բարձր յուղայնությամբ արտադրանք արտադրելու նպատակով, «չնայած ՀՀ անասնաբուժական ծառայության կողմից նախկինում տրված հավաստիացումներին՝ տեղական հումքի կամ ԵԱՏՄ ձեռնարկություններից ստացված հումքի օգտագործման վերաբերյալ»։

Նշվում է, որ մինչ օրս Հայաստանը չի ստեղծել համակարգ՝ արտադրության մեջ օգտագործվող կաթի կամ այլ կաթնամթերքի հումքի ծագումը և անվտանգությունը հաստատելու համար։ Սա հատկապես վերաբերում է այն անձանց կաթի վերամշակմանը, ովքեր չեն կարող երաշխավորել մատակարարվող արտադրանքի անվտանգությունը։

«Ռոսսելխոզնադզորը» հայտարարել է, որ միջոցներ է ձեռնարկել՝ կանխելու հատկապես վտանգավոր վարակների ներմուծումը Ռուսաստան և անվտանգ չէ կաթնամթերքի վաճառքը ներքին շուկայում։

«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը չի կարողանում վերահսկել գյուղատնտեսական արտադրողներին, մասամբ՝ 2019 թվականի կառավարության բարեփոխման հետևանքների պատճառով»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ռուսաստանը սահմանափակումներ է կիրառել հայկական արտադրանքի ներմուծման նկատմամբ։ Մասնավորապես, արգելվել է Հայաստանից «Ջերմուկ» հանքային ջրերի, ծաղիկների, ինչպես նաև որոշ ալկոհոլային խմիչքների ներմուծումը։ Սահմանափակումներ են կիրառվել նաև գյուղատնտեսական մի շարք ապրանքների, այդ թվում՝ լոլիկի, վարունգի և ելակի ներմուծման նկատմամբ։ ՌԴ-նհունիսի 2-իցսահմանափակում է ՀՀ-ից կեռասի, ծիրանի, դեղձի, սալորի, խաղողիև այլ կորիզավոր մրգերիներմուծումը, ինչպես նաև տարանցումը ԵԱՏՄ մյուս երկրներ: Հունիսի 3-ից ՌԴ-ն սահմանափակել էՀայաստանից ծագող և արտահանվող սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծմաննկատմամբ։