
Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը Կախեթի շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է տարածաշրջանում Վրաստանի կառավարության պետական լիազոր ներկայացուցիչ Պլատոն Կալմախելիձեի հետ, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև ապակենտրոնացված համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ։