24 հուլիսի 2026 - 15:35 AMT
ԲՏ ոլորտի պետական աջակցության հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը

ԲՏ ոլորտում գործող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական աջակցության երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը մեկնարկել է և կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:

Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝

  • աշխատանքային միգրանտների համար,
  • նոր աշխատողների ներգրավման համար,
  • կադրերի վերապատրաստման համար:

«Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:

Հայտերն ընդունվում են առցանց՝ Ծառայությունների միասնական հարթակում կամ հետևյալ հղումով:

Դիմումը կարող է ներկայացնել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը: