24 հուլիսի 2026 - 17:35 AMT
Բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառի» տեսաթակարդում

Հայաստանի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում ընդգրկված բեզոարյան այծերը հայտնվել են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդի տեսադաշտում։ Արգելոցի Ֆեյսբուքի էջում բեզոարյան այծերի մասնակցությամբ տեսանյութ և լուսանկարներ են հրապարակվել։

«Բեզոարյան այծերը բնության արժեքավոր ներկայացուցիչներից են։ Դրանք ընդգրկված են Հայաստանի Կարմիր գրքում և ԲՊՄՄ Կարմիր ցուցակում, ուստի դրանց պահպանությունը կարևոր նշանակություն ունի էկոհամակարգերի հավասարակշռության պահպանման համար»,- ասվում է գրառման մեջ: