
Քաղաքացիները iMessage-ի միջոցով շարունակում են կեղծ հաղորդագրություններ ստանալ «Ճանապարհային ոստիկանության» անունից։ ՆԳՆ Կիբեռոստիկանությունը հայտնել է, որ այդ հաղորդագրությունների նպատակը քաղաքացիների ֆինանսական միջոցները հափշտակելն է։
Կիբեռոստիկանությունը հորդորում է պարզապես անտեսել նման հաղորդագրությունները և արգելափակել դրանք ուղարկած հեռախոսահամարը կամ ուղարկողի էլեկտրոնային փոստի հասցեն։