
«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանի գործով հանրային մեղադրող Արթուր Դանիելյանը միջնորդել է փոխել Ղազինյանի նկատմամբ կիրառված կալանքը և որպես խափանման միջոց սահմանել 1 միլիարդ դրամ գրավ, բացակայելու արգելք ու էլեկտրոնային սարքերի միջոցով վարչական հսկողություն։
Ընթանում է Դավիթ Ղազինյանի գործով առաջին դատական նիստը, հայտնում է Sputnik Արմենիան:
Դանիելյանը նշել է, որ Ղազինյանը, որն արդեն ընտրվել է ԱԺ 9-րդ գումարման պատգամավոր, դեռևս չի կարող օգտվել պատգամավորական անձեռնմխելիությունից, քանի որ պատգամավորական լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին՝ Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ։
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է հունիսի 18-ին։ Պաշտպանական կողմի փոխանցմամբ՝ քրեական գործը կապված է կաշառք տալու նախապատրաստման մեղադրանքի հետ։ Փաստաբանը պնդել է, որ Ղազինյանի նկատմամբ իրականացվող հետապնդումը քաղաքական բնույթ է կրում։