25 հուլիսի 2026 - 11:09 AMT
ՀՀ-ի ծիրանն արդեն վաճառվում է Փարիզի և հարակից քաղաքների հայկական խանութներում

Հայկական ծիրանն արդեն հասանելի է Փարիզում և շրջակա քաղաքներում գործող հայկական խանութներում, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:

«Հայկական ամառվա համը հասել է Ֆրանսիա։ Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում»,-ասվում է գրառման մեջ:

Հրապարակվել են նաև հասցեները, որտեղ գործում են խանութները:

Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրո՝ մասնավոր հատվածի վրա Ռուսաստանի կողմից առևտրի սահմանափակումների հետևանքները մեղմելու նպատակով։ Այս ֆինանսական աջակցությունը Եվրահանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի կողմից հայտարարված համապարփակ աջակցության փաթեթի առաջին մասնաբաժինն է, որը ներառում է Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդմանն ուղղված առևտրի դյուրացման և համերաշխության միջոցառումներ։