
ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը հուլիսի 24-27-ն աշխատանքային այցով կլինի Իրանի Իսլամական Հանրապետությունում։
Նախարարը Թեհրանում հանդիպումներ է ունենալու Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ։
Գործուղումից վերադառնալուց հետո Դավիթ Խուդաթյանը եռօրյա ժամկետում պետք է ներկայացնի այցի արդյունքներն ամփոփող հաշվետվություն։