
2026 թվականի հունվար-հունիսին Հայաստանից Չինաստան արտահանումը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 83.4%-ով։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
Նախարարի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ժամանակահատվածում զգալիորեն ավելացել է նաև արտահանումը դեպի Հնդկաստան և Եվրոպական միություն։
«Հայաստանից արտահանումը 2026 թ. հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ.
Չինաստան՝ աճել է 83.4 տոկոսով,
Հնդկաստան՝ աճել է 81.3%-ով,
Եվրոպական միություն՝ աճել է 80 տոկոսով»,- գրել է Պապոյանը։
Հայաստանից ներկրված հայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներում: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը: