
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանում մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։
Փոշու պարունակությունը սահմանային թույլատրելի կոնցենտրացիայից բարձր է եղել Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ։
Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում փոշու պարունակությունը թույլատրելի սահմանը չի գերազանցել։
Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները ևս սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից բարձր չեն եղել։