25 հուլիսի 2026 - 15:02 AMT
Վլադիմիր Հակոբյանը նվաճել է ԱՄՆ վետերանների շախմատի չեմպիոնի կոչումը

Հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը հռչակվել է 2026 թվականի շախմատի ԱՄՆ վետերանների չեմպիոն, հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան։

Վլադիմիր Հակոբյանը և Ալեքսանդր Օնիշչուկը հնարավոր 9 միավորից վաստակել են 6.5-ական միավոր։

Չեմպիոնը որոշվել է փլեյ-օֆֆում, որտեղ հայ շախմատիստը հաղթանակ է տարել 3:1 հաշվով։