
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու նույն տարիքային խմբի աշխարհի առաջնությանը, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Մրցաշարն անցկացվելու է հուլիսի 27-ից օգոստոսի 2-ը։ Ազատ ոճի մրցումներում Հայաստանը ներկայացնելու է 6, իսկ հունահռոմեական ոճում՝ 10 ըմբիշ։