
Հայաստանը ներկայացնող ըմբիշները Բաքվում ընթացող մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության մրցումային առաջին օրը միայն հաղթանակներ են գրանցել, հայտնում է Panorama.am-ը:
Մինչև 17 տարեկանների աշխարհի առաջնության 80 կգ քաշային կարգում Վահե Հովեյանը 1/8 եզրափակչում 5։1 հաշվով առավելության է հասել Մադյարի նկատմամբ և նվաճել քառորդ եզրափակչի ուղեգիր։ Մինչ այդ նա հաղթել է նաև Վրաստանը ներկայացնող Բուգլիշվիլուն։ Այս մասին տեղեկացրել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։
110 կգ քաշային կարգում հանդես եկող Խաչիկ Խաչատրյանը նույնպես հաջող է մեկնարկել՝ 3։0 հաշվով հաղթելով Լատվիայի ներկայացուցչին։
65 կգ քաշային Վազգեն Մնացականյանը 1/8 եզրափակչում 5։2 հաշվով առավելության է հասել Ղրղզստանի ներկայացուցչի նկատմամբ և տեղ ապահովել լավագույն ութնյակում։
48 կգ քաշային Արարատ Ավետիսյանը մեկնարկային գոտեմարտում հաջող վերադարձ է կատարել և հաղթանակ գրանցել։
Ավետիսյանն ու Մնացականյանը շարունակել են հաջող ելույթները և նվաճել կիսաեզրափակչի ուղեգրեր։