27 հուլիսի 2026 - 17:38 AMT
Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպումը կփոխվի

Հուլիսի 27-ից Երևանի Սեբաստիայի փողոցի որոշակի հատվածում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Փոփոխությունը կիրականացվի Սեբաստիայի 165/1 հասցեին հարակից ճանապարհահատվածում։ Մասնավորապես, այդ հատվածում կազմակերպված հետադարձի տեղը կապամոնտաժվի: