
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։ Այդ մասին նա ասել է ֆեյսբուքյան եթերում:
Նա հույս է հայտնել, որ պետական ծառայությունները կկարողանան նման բան թույլ չտալ, «որովհետև երկրի հեղինակությանը մեծ հարված կլինի, եթե վարչապետի տիկինը բռնության զոհ դառնա»:
Հակոբյանը նաև հորդորել է կանանց չվախենալ, չլռել բռնության դեպքերի մասին, խոսել այդ երևույթի մասին՝ հայտարարելով, որ «այլևս չենք հանդուրժելու բռնությունը մեր ընտանիքներում»։
ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը։ Այդ մասին հայտնել են դատախազությունից, տեղեկացնում է 1lurer.am-ը: