
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանի և մարզի համայնքների ղեկավարների մասնակցությամբ ծանոթացել է Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի համար ձեռք բերված նոր տրանսպորտային միջոցների ամբողջական խմբաքանակին։
Գերատեսչության տեղեկացմամբ՝ Արարատի մարզի միասնական երթուղին սպասարկող ընկերությունը երթուղային ցանցը կսպասարկի 87 նոր տրանսպորտային միջոցով։
Նախարարը շրջել է, ծանոթացել նոր ավտոբուսների տեխնիկական հնարավորություններին և դրանցից մեկով Արտաշատ քաղաքում կատարել փորձնական երթևեկություն։
Նշվում է, որ տրանսպորտային միջոցների մի մասը հարմարեցված է հատուկ կարիքներ ունեցող ուղևորների համար և համալրված է օդափոխության համակարգերով։