
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երեք առանձին որոշումներով «Ուժը Հայրենյաց» կուսակցության ղեկավար մարմնի անդամ Տիգրան Արզաքանցյանի նկատմամբ կիրառել է ընդհանուր 600 հազար դրամի վարչական տույժ։ Այդ մասին հայտնել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից, գրում է Panorama.am-ը:
Պատճառը եղել է այն, որ Արզաքանցյանը չի ներկայացրել կուսակցության ղեկավար մարմնի անդամ դառնալու օրվա դրությամբ, ինչպես նաև 2023 և 2024 թվականների գույքի և եկամուտների հայտարարագրերը։ ԿԿՀ-ի որոշմամբ յուրաքանչյուր խախտման համար նրա նկատմամբ կիրառվել է 200 հազար դրամի չափով վարչական տույժ։
Հանձնաժողովից նաև նշել են, որ Արզաքանցյանը պատշաճ կերպով ծանուցվել է, սակայն այդպես էլ չի ներկայացրել պահանջվող հայտարարագրերը։