29 հուլիսի 2026 - 11:08 AMT
Հաղթանակի զբոսայգու մուտքի կամարն ու պատերը գեղարվեստական լուսավորություն կստանան

Գեղարվեստական լուսավորություն կստանան նաև Հաղթանակի զբոսայգու գլխավոր մուտքի կամարն ու հարակից պատերը: Այդ մասին ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Նա հայտնել է, որ վերգետնյա լարերի ստորգետնյա անցկացման ծրագիրը հասել է Ազատության պողոտա և լուսավորումը կատարվելու է այդ աշխատանքների շրջանակում:

«Ազատության պողոտայում մենք իրականացնում ենք լարերի գետնանցման ծրագիրը, ինչպես նաև լուսավորության ծրագիր, որով որ լուսավորելու ենք Հաղթանակ զբոսայգու գլխավոր կամարը։ Ազատության պողոտան Սարալանջից մինչև Բաբայան խաչմերուկ նոր և գեղեցիկ տեսք է ունենալու»,- նշել է քաղաքապետը։