29 հուլիսի 2026 - 12:01 AMT
Գրիգորյանը բարձր է գնահատել առաքելությունն ավարտող Ֆրանսիայի դեսպանի դերը հարաբերությունների զարգացման մեջ

Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիին՝ նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել դեսպանի անձնական ներդրումը Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացման, ինչպես նաև երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնման գործում։

Զրուցակցները կարևորել են փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա հիմնված Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդումը, ինչպես նաև քաղաքական երկխոսության և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության շարունակական խորացումը:

Օլիվիե Դըկոտինյին իր հերթին շնորհակալություն է հայտնել վերջին տարիներին ձևավորված սերտ համագործակցության և իրեն ցուցաբերված աջակցության համար։