
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ազգային ժողովի անդրանիկ նիստին և այն հարցին, թե արդյոք կաթողիկոսը կմասնակցի նիստին։
«Ո՞ւմ նկատի ունեք «կաթողիկոս» ասելով»,- հետաքրքրվել է Փաշինյանը, հայտնում է Factor.am:
Այն բանից հետո, երբ լրագրողը նշել է Գարեգին Բ-ի անունը, վարչապետն արձագանքել է․ «Ես այդպիսի կաթողիկոս չեմ ճանաչում»։
Նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն ինչպես Հանրապետության նախագահը, այնպես էլ Ամենայն Հայոց Կաթողիկոսը։ Ավելի վաղ Մայր Աթոռից հայտնել են, որ նիստին մասնակցելու հրավեր դեռևս չեն ստացել։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ կարգալույծ Արամայիս Թախմազյանն այցելել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակ, սակայն հրաժարվել է պարզաբանել իր այցի նպատակը։ Լրագրողների հարցին, թե արդյոք հենց ինքն է Ամենայն Հայոց կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով գնալու առաջին նիստի օրը, Թախմազյանը պատասխանել է, որ «այդ օրը պարզ կլինի»։