
Սուրեն Պապիկյանը և Արփինե Սարգսյանը կվերանշանակվեն համապատասխանաբար պաշտպանության և ներքին գործերի նախարարների պաշտոններում։ Այդ մասին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստից հետո կայացած ճեպազրույցու:
Նա հաստատել է, որ երկուսն էլ վերանշանակվելու են, հայտնում է 1lurer.am-ը:
Լրագրողի մեկ այլ հարցին՝ վարչապետի աշխատակազմը ղեկավարելո՞ւ է Լիլիթ Մակունցը, Փաշինյանը նույնպես դրական պատասխան է տվել։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը փակ և գաղտնի քվեարկությամբ ընտրել է Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների իր թեկնածուներին։