
Մոլդովային է արտահանձնվել անօրինական միգրացիայի գործով հետախուզվող անձը: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմնի ներկայացրած միջնորդությունը։ Այդ մասին տեղեկացրել է Գլխավոր դատախազությունը։
«Անօրինական միգրացիայի կազմակերպման համար մեղադրվող, հետախուզման մեջ գտնվող Ա.Կ.-ն հանձնվել է Մոլդովայի Հանրապետության իրավասու մարմիններին»,-ասվում է հաղորդագրության մեջ: