30 հուլիսի 2026 - 15:07 AMT
Փաշինյանը՝ Moody’s-ի գնահատականի մասին․ Փաստորեն ներքաղաքական կայունություն ունենք՝ վրեքս խաբար չկա

Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Moody’s-ի հրապարակած գնահատականը Հայաստանի սուվերեն վարկանիշի վերաբերյալ և անդրադարձել այնտեղ նշված ներքաղաքական կայունության մասին գնահատականին։

«Ի միջի այլոց, սա շատ հետաքրքիր դիտարկում է, փաստորեն մենք ներքաղաքական կայունություն ունենք՝ վրեքս խաբար չկա»,-ասել է նա:

Moody’s վարկանիշային գործակալությունը հուլիսի 28-ի վարկանիշով ՀՀ սուվերեն վարկանիշի հեռանկարը վերանայվել է «կայունից» «դրականի», իսկ երկարաժամկետ սուվերեն վարկանիշը վերահաստատվել է Ba3 մակարդակում։

Moody’s-ը վարկանիշի հեռանկարի փոփոխությունը պայմանավորում է հետևյալ հիմնական գործոններով. «Աշխարհաքաղաքական և քաղաքական ռիսկերի նվազում՝ պայմանավորված Ադրբեջանի հետ լայնածավալ ռազմական բախման հավանականության նվազմամբ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացով, արտաքին գործընկերների դիվերսիֆիկացմամբ (ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ համագործակցության խորացմամբ) և ներքաղաքական կայունությամբ»։

Ըստ Moody’s-ի՝ միջնաժամկետ տնտեսական աճի բարելավված հեռանկարներ՝ 2026–2027 թվականներին ակնկալվում է 5-5.5% տնտեսական աճ, որը կպայմանավորվի ներքին պահանջարկի կայունությամբ, ներդրումների աճով, ծառայությունների ոլորտի շարունակական զարգացմամբ և պետական ծախսերի ընդլայնմամբ։