30 հուլիսի 2026 - 16:10 AMT
Գյումրիում ձերբակալվել է ընտրություններին «Հայաստան» դաշինքի ցուցակով մասնակցած Աշոտ Խաչատրյանը

Հակակոռուպցիոն կոմիտեն Գյումրիում ձերբակալել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Աշոտ Խաչատրյանին։

Կառույցից հայտնել են․ «Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերով ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մեկ այլ քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել է «Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու հանդիսացած ևս մեկ անձ», տեղեկացնում է Factor.am-ը:

Հուլիսի 29-ին մեկ այլ քրեական վարույթի շրջանակում Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել էր նաև գյումրեցի մտավորական, «Հայաստան» դաշինքի ցուցակով ընտրություններին մասնակցած Արա Նախշքարյանին։