30 հուլիսի 2026 - 16:35 AMT
Փաշինյանը տեղյակ է, թե Աննա Հակոբյանի հասցեին ինչ սպառնալիքներ են եղել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ տեղյակ է, թե Աննա Հակոբյանի հասցեին ինչ սպառնալիքներ են եղել:

Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը հայտարարել է, որ ընտանիքներում բռնության թեման բարձրաձայնելուց հետո իր կյանքի նկատմամբ սպառնալիքներ է զգում։

«Կարծում եմ՝ իրավապահները հանցագործության դեպք պարունակող ցանկացած դեպքի պարտավոր են արձագանքել և արձագանքում են»,-ասել է նա, հայտնում է Factor.am-ը:

Նա հավելել է, որ պետք չէ ժխտել, որ դա կախված է նաև հայտարարությունների տեսանելիությունից:

«Հնարավոր է ինչ-որ մի քաղաքացի իր էջում այդ թվում գրի և տեսանելիության խնդիր լինի։ Այսինքն՝ սոցիալական ցանցերում պարզ է, որ որոշ մարդկանց գրածներն ավելի տեսանելի են, որովհետև մամուլն է հետո դա տիրաժավորում և այլն, և այլն, և դա դառնում է ավելի տեսանելի, և արձագանքն էլ համապատասխանաբար էլի դառնում է ավելի տեսանելի։ Ինչ վերաբերվում է՝ տեղյակ եմ արդյոք՝ ինչ սպառնալիքների մասին է խոսքը. այո՛, տեղյակ եմ»,- ասել է Փաշինյանը։

ՀՀ գլխավոր դատախազությունը ընթացք է տվել Աննա Հակոբյանի՝ իր կյանքին ուղղված սպառնալիքների վերաբերյալ հրապարակմանը։